Ֆրանսիան հավատարիմ է Փաշինյանի և Ալիևի բանակցություններին աջակցելուն. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան Ալիևի և Փաշինյանի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը դեմ է արտահայտվել Ֆրանսիայի մասնակցությանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։