Թեժ զրույց են ունեցել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, փորձեցինք անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, թե բամբասանքները չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: Գրել էինք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները»: