Փաշինյանականների լպիրշությունն անցնում է բոլոր սահմանները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովում արտաքին հետախուզություն ստեղծելու օրենքի նախագծի քննարկումը դարձավ փաշինյանական պատգամավորների լպիրշության երեկո։ Փաստենք, որ առաջին և գլխավոր մեղավորը, որ իշխանանական պատգամավորներն ու փաշինյանական վարչախումբը թույլ է տալիս իրեն լկտիանալ և անցնել բոլոր սահմանները, հենց ընդդիմությունն է։
Նույն խորհրդարանական ընդդիմությունը, որն իր կրավորական և անորոշ քայլերով հանրությանը, հերթական անգամ ապատիայի մղելով և տրամաբանված որևէ քայլ չանելով, ստեղծում է մի իրավիճակ գործող վարչախումբը, «մկան ծակին հազար թուման» տալու փոխարեն, սկսում է հոխորտալ տարբեր ամբիոններից, այդ թվում՝ խորհրդարանից։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Ռուսաստանն է պատասխանատու Լաչինի միջանցքի համար, իսկ ընդդիմության դժգոհությանն ի պատասխան արդեն էստաֆետը վերցրին ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ական այլ ուսապարկեր։
Ռուբեն Ռուբինյանը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում լկտիության մեջ, հայտարարում, թե Արմեն Գրիգորյանի մայրը 120 հազար արցախցիների հետ գտնվում է Արցախում և տանում բոլոր զրկանքները։ Վլադիմիր Վարդանյանն ընդհանրապես տպավորություն էր, թե ամբիոն է բարձրացել ինչ-որ հոգեմետ դեղերի ազդեցության տակ, բղավում, վիրավորում և գոռգոռում էր ընդդիմության վրա, նրանց մեղադրում 30 տարվա ընթացքում ոչինչ չանելու։
«Ինչո՞ւ այս 30 տարիների ընթացքում դուք այդպես էլ չբարձրացրիք Արցախի անկախության ճանաչման հարցը, բարձրացնեիք, օրակարգ բերեիք»,- մուննաթ էր գալիս Վարդանյանը, իսկ դիտարկմանը, թե՝ ձայնը կտրիր, հայտարարում էր, թե ինչ ուզի, երբ ուզի, ինչպես կարող է խոսի։ Իսկ վերջում էլ այս ամենը «կնքեց» Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ «Հայաստան» խմբակցությունից կոչ արեցին իշխանությանը հրաժարական տալ։ «Ամեն տարի հրաժարական ենք տալիս, ամեն տարի էլ ընտրվում»,- ասաց Սիմոնյանը։
Ըստ էության իշխանականների այս վարքը վկայում է, որ նրանք բացարձակ որևէ դաս չեն քաղել 44- օրյա պատերազմից և միակ նպատակն է իշխանությունն ամեն գնով պահպանելն է։ Իսկ ընդդիմությունը փոխանակ հանրությանը կարողանա համախմբի և դուրս հանի իշխանության դեմ պայքարի, իր վարքով ավելի է նպաստում իշխանության լկտիացմանը։
Մանե Մսրյան