Աննա Հակոբյանի ինքնախոստովանությունը․ վարչախումբը թքած ունի բարոյական արժեքների վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍոցիալական ցանցերը Հայաստանում երեկ ցնցումների մեջ էին։ Իրեն առաջին տիկնոջ տեղ դրած Աննա Հակոբյանը հերթական լպիրշ գրառումն էր արել ֆեյսբուքյան իր էջում և արդեն որերորդ անգամ հայտնվում է մեր հազարավոր հայրենակիցների անեծքների, նզովքների և հայոյանքների տարափի տակ։
2018 թվականի իշխանափոխության շնորհիվ իշխանության եկած Աննա Հակոբյանը, թերևս, մոռացել էր, թե ինչպես են երեխաներին այդ օրերին օգտագործում քաղաքական նպատակներով և այսօր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին է նման կոչ ուղղում, որ պետք չէ թաքնվել երեխաների և տասնութամյա զինվորների թիկունքում, ավելին սրտի խորխորատներում պահելով «աբիժնիկությունը», որ ժամանակին Ստեփանակերտից հեռացրել են իր վրանները, նա հոխորտում էր արցախցիների վրա՝ գրեթե բաց տեքստով հայտարարելով, թե լավ են անում, որ շրջափակում են Արցախը։
Իհարկե, դժվար է ասել, որ Աննա Հակոբյանը և նրա տխրահռչակ ամուսնյակը չեն հասկանում, թե ինչ են իրականում անում, ավելին մեր հանրության մի զգալի մասի մոտ այնպիսի տպավորություն է, թե գործ ունեն ուղեղից կաղ անձանց հետ, մինչդեռ փաստն այն է, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ընտանիքի անդամները հրաշալի գիտակցում են, թե ինչ պառակտում, սև ու սպիտակի բաժանում, վատ ազդակներ են փոխանցում հանրությանը։
Ավելին, եթե հայ հասարակությունը թույլ տա, նրանք շարունակելու են թշնամանք ու ատելություն տարածել, որովհետև թշնամանքն ու ատելությունն է միայն այն հիմքը, որը Նիկոլ Փաշինյանին պահում է վարչապետի աթոռին, ուստի և առաջիկայում կրկին ու կրկին առիթներ ենք ունենալու զայրանալու Աննա Հակոբյանի լպիրշության վրա։
Իր այս գրառմամբ առաջին տիկինը պարզ և հստակ ազդարարում է, թե իրենք վաղուց ձեռք են քաշել Արցախից և արցախցիներին կոչ են անում իրենց գլխի ճարը տեսնել։ Զուր չէ, որ վարչապետի տիկինը հայտնվել էր ադրբեջանական ԶԼՄ-ների գլխագրերում, թշնամին թարգմանում և օգտագործում էր նրա գրառումը՝ իր շահերի համար։ Երեկ նաև հիշարժան մի օր էր, 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Ռումինիայում գնդակահարվեցին Նիկոլաե Չաուշեսկուն և նրա կինը։
Լուիզա Սաֆարյան