Ձեր շուրթերը հաճա՞խ են ճաքում, իսկ մազերը՝ թափվում. կարդացեք սա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայացնում ենք կոնկրետ վիտամինի պակասի որոշ ախտանիշեր:
Ճաքեր շուրթերի վրա
Սա հաճախ հանդիպում է բուսակերների շրջանում նրանց սննդակարգի պատճառով: Պայմանավորված է երկաթի, ցինկի և վիտամին В-ի պակասով: Այս խնդրի լուծման համար պետք է ավելի շատ լոբազգիներ, գետնանուշ, ոսպ, հավի միս, ձու, թյուննոս, սաղմոն և խեցեմորթներ ուտել: Երկաթի յուրացումը լավացնելու և օրգանիզմին վարակների դեմ պայքարել օգնելու համար անհրաժեշտ է վիտամին С, այսինքն՝ պետք է ավելի շատ կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի, կարմիր պղպեղ ուտել:
Կարմիր ցան և մազաթափություն
Սրանք վիտամին B7-ի պակասի նշաններ են: Խնդրի լուծման համար պետք է խաշած ձու, սաղմոն, ավոկադո, հունական ընկույզ, սոյա, սունկ, ազնվամորի և բանան ուտել:
Դեմքին, ձեռքերին, մեջքին և ազդրերին կարմիր և սպիտակ բծեր՝ պզուկների նման
Ճարպաթթուների և վիտամին А-ի և Е-ի պակաս է: Պետք է խուսափեք հագեցած ճարպերից և տրանս-ճարպերից, ինչպիսին է մարգարինը և պետք է սաղմոն, սարդինա, հունական ընկույզ, նուշ ուտեք: Ավելի շատ բանջարեղեն կերեք՝ գազար, կարմիր պղպեղ, քաղցր կարտոֆիլ:
Ձեռքերի և ոտքերի թմրություն ու ծակոց
B6, B9 և B12 վիտամինների պակաս, նաև կապված է ընկճախտի, անեմիայի և հոգնածության հետ: Այս խնդիրների լուծման համար պետք է ավելի շատ սպանախ, ծնեբեկ, կակղամորթեր, ծովախեցգետին, ձու և հավի միս ուտել:
Մատների, դաստակների, ոտքերի և մեջքի ցավ, մկանային սպազմներ
Սրանք կալցիումի և կալիումի պակասի նշաններ են: Եթե պարբերական ֆիզիկական ակտիվություն ունեք և շատ եք քրտնում, վիտամիններ եք կորցնում: Պետք է ավելի շատ նուշ, պնդուկ, բանան, կեռաս, թուրինջ, խնձոր, բրոկոլի և բանջարեղեն ուտեք: