Ֆրանսիայում Ամանորի գիշերը 700 մեքենա է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում իրավապահները Ամանորի գիշերը ձերբակալել են 490 մարդու, անկարգությունների ժամանակ այրվել է 690 ավտոմեքենա, հայտնում է երկրի Ներքի գործերի նախարարությունը։
«Այրվել է 690 մեքենա... Ոստիկաններն ու ժանդարմները ձերբակալել են 490 մարդու... Այսպիսով 2022 թվականը դառնում է այն տարին, երբ Ամանորին ամենաքիչ թվով մեքենաներ են այրվել եւ ամենամեծ թվով ձերբակալություններ են կատարվել»,- Twitter-ում հրապարակված հայտարարության հաշվետվության տեքստում նշել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը:
Հայտարարության համաձայն՝ Ամանորի գիշերը Ֆրանսիայում աշխատել է 90 հազար ոստիկան ու ժանդարմ։ Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են մի շարք զոհերի մասին։