2 տարի անց. նոր պատերազմ կլինի՞
ՄԻՋԱԶԳԱՅԻՆForeign Policy-ն 2023 թվականին հնարավոր 10 կոնֆլիկտների մեջ երկրորդ տեղում կանխատեսել է Հայաստան-Ադրբեջան պատերազմ։
Զեկույցի «Հայաստան և Ադրբեջան» հատվածում նշվում է, որ եթե ուկրաինական պատերազմն արձագանք է ունեցել աշխարհի այլ վայրերում ճգնաժամերի վրա, ապա դրա ազդեցությունը հատկապես սուր էր Հարավային Կովկասում: Ղարաբաղյան վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումները խաթարել են հաշվարկները տարածաշրջանում։
Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020-ի վեցշաբաթյա հակամարտությունը: