Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքվում դժգոհ են Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Թուրդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադուտիրի հայտարարությունից։
Ադրբեջանի ԱԳՆ-ից ասել են, որ «այդ հայտարարությունը չի արտացոլում իրողությունները»։ Կեղծ էկոլոգների ցինիկ գործողությունները Բաքուն «խաղաղ բողոք» է անվանել՝ նշելով, որ նման հայտարարությունները «ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը, այլ նաև հանգեցնում են լարվածության աճի»։
Նշենք, որ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թուրդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադուտիրը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Կոչ եմ անում համապատասխան մարմիններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,-