Արարատ գյուղում տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրարատի մարզում, փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել”. ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված եւ շների կողմից հոշոտված դին:
Մարգուշ Մարգարյանը միայնակ էր բնակվում եւ իր տանը պահում էր թափառող շներ:
Տանը հայտնաբերվել են նաեւ սատկած շներ ու առնետներ:
Քանի որ դին անճանաչելի է, քննիչի որոշմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն: