Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Ադրբեջանի ատաքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ հարձակում գործած անձը ժամը 8:30-ին մուտք է գործել պահակակետ, «Կալաշնիկով» ինքնաձիգով սպանել է անվտանգության ծառայության ղեկավարին:
Դեսպանատան ևս երկու աշխատող վիրավորվել է, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ ներկայում քննություն է ընթանում: