ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան. News.am
ԻՐԱՎՈՒՆՔՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Մեկը Նարեկ Սարդարյանի գործն է` 2020 թվականին ադրբեջանական դիվերսիոն խումբն առեւանգել, տարել է Ադրբեջան մինչեւ պատերազմը, մյուսը` Հադրութի հրապարակում գնդակահարության գործն է: Այս երկու գործը սկսվել է, հիմա բանավեճի փուլն ենք»,-ասաց նա` նշելով, որ Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի հայտնել:
Զեյնալյանի խոսքով ` իրենք տվյալներ են ներկայացրել, որ գերիների թիվը շատ ավելին է, քան Ադրբեջանի ներկայացրած թվերն են, սակայն Ադրբեջանից հերքում են:
«Մենք պնդում ենք, որ այդ անձինք Ադրբեջանի իրավազորության ներքո եւ դրանից հետո որեւէ լուր չկա: Իրենք պնդում են, որ իրենց մոտ եղած գերիների ցանկում նման մարդիկ չկան»,-ասաց նա:
Անդրադառնալով դատաքննության ժամկետներին` Զեյնալյանը նշեց, որ 2016 թվականի բազմաթիվ գործեր, որոնք վաղուց արդեն ավարտվել են, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն տարիներ անց դեռ վճիռներ չկան:
«Այս գործերը շատ երկար են տեւում, եւ չենք կարող ասել, թե երբ վճիռներ կլինեն»,- նշեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։