Ռազմական լրագրող Կոց. Սերբերը, աբխազները, հայերը և ամերիկացիները կռվում են Ռուսաստանի համար Ուկրաինայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆUra.news-ը գրում է, որ Հատուկ ռազմական գործողությանը Ռուսաստանի կողմից կամավոր մասնակցում են Սերբիայի, Աբխազիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների քաղաքացիներ։ Այդ մասին URA.RU-ին հայտնել է ՌԻԱ Նովոստիի լրատվականի ռազմական թղթակից Անդրեյ Կոցը։
«ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի առաջին կորպուսի կազմում, որն այժմ Ռուսաստանի Զինված ուժերի մաս է կազմում, գործում է «Պյատնաշկա» միջազգային բրիգադը, որը ղեկավարում է բնիկ աբխազացի: Դրա կազմում կան բազմաթիվ տղաներ Աբխազիայից, կան նաև տղաներ Հայաստանից։ Ի դեպ, Դոնբասում բավականին շատ սերբեր կան տարբեր կամավորական ստորաբաժանումների կազմում։ Ժողովրդական միլիցիայի գնդերից մեկում ես մի ֆրանսիացու եմ տեսել։ Նույնիսկ ամերիկացիներ կան»,- ասել է Անդրեյ Կոցը։
Միաժամանակ լրագրողը նշել է, որ օտարերկրյա կամավորներն ունեն մարտական փորձ, որը ստացել են դեռևս հատուկ գործողության մեկնարկից առաջ: «Մոտիվացիան շատ տարբեր է։ Սկսած նրանցից, որ մեկի ընկերներն են գնացել, և նա էլ է ներգրավվել այդ ընկերության մեջ: Դոնբասում շատ ժողովուրդների ներկայացուցիչներ այժմ պայքարում են ռուսական աշխարհի համար։ Որքան էլ պատեթիկ հնչի, բայց դա այդպես է։ Նույն սերբերն այստեղ են գալիս բացառապես ռուս ժողովրդի հանդեպ եղբայրական զգացմունքներից ելնելով և ի նշան երախտագիտության 90-ականների, երբ ռուս կամավորները զանգվածաբար մեկնում էին Բալկաններ սերբերին օգնելու»,- պարզաբանել է բանախոսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը