Արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ արտերկրում դեռևս մեծ հետաքրքրություն կա Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցում՝ չնայած հայրենակիցների վրա «ամենակատաղի ճնշումներին»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե համեմատենք ՌԴ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու քանակական ցուցանիշները, ապա այս հարաբերակցությունը վկայում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների շրջանում Ռուսաստանի քաղաքացիության նկատմամբ շարունակական հետաքրքրության մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 2021-2022 թվականներին ՌԴ քաղաքացիություն է ստացել 51430 մարդ, իսկ քաղաքացիությունից հրաժարվել է 8361 մարդ։
Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մաին։ Նման ընթացակարգով կարող են դիմել ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող, նախկին ԽՍՀՄ տարածքներում և ԽՍՀՄ փլուզումից հետո նոր քաղաքացիություն չստացած դիմորդները։