Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը
ԻՐԱՎՈՒՆՔԲԴԽ որոշմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։