Ազատ գյուղի մոտ գտնվող զինվորական կացարանի ողբերգական հրդեհի կծիկն ավելի է խճճվում
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 19-ին Ազատ գյուղի մոտ գտնվող զինվորական կացարանի ողբերգական հրդեհի կծիկն ավելի է խճճվում: Գործով մեղադրանք է առաջադրված 3 անձի՝ թիկնունքի պետին, կոմունալ ծառայության պետին և կապիտանին, ով ենթադրաբար վառարանի բաց կրակի վրա բենզին է լցրել: Այսօր զոհերի ծնողներից մի քանիսը կառավարությունում հանդիպում են ունեցել և պնդել են, որ նախնական վարկածին չեն հավատում: Հետքրքրական է, որ նույն կարծիքն է հայտնում նաև գործով փաստաբան Նորայր Նորիկյանը: Ի՞նչ է հայտնի այս գործով, հրապարակված փաստերից:
Հունավարի 19-ին 01:00-ի սահամաններում եղել է հրդեհ, 2 զինծառայող դուրս է բերվել, 2-ն էլ նախապես ջուր բերելու էին գնացել և միչև վերադարձել են հրդեհը բռնկաված է եղել այն աստիճան, որ օգնել չի հաջողվում: Միչև 00:30-ը տղաները օնյալն կապ են հաստատել հարազատների հետ: Ըստ լրատվականի հրապարակած տեղեկության՝ կապիտան Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ ինքն է բենզին լցրել, ունեցել են 20 րոպե ժամանակ, դուրս գալու, ինքն ու վիրավորներից Լևոն Խառատյանն, ով դեռ բուժում է ստանում Արվածքաբանության կենտրոնում, բղավել են ասել, որ տղաները դուրս գան, սակայն չգիտեն ինչու՞ դուրս չեն եկել: 2 հոգին, ովքեր կարելի ասել միակ վկաներն էին, որ ջուր բերելու էին գնացել, ըստ զինդատախազության գտնվում են հոգեբուժարանում: Դե ենթադրությունները շատ կարող են լինել, շատ վարկածների էլ հնարավոր է կասկածել:
Իսկ իրավական առումով ի՞նչ ունի անելու փաստաբանը՝ ծնողներից ոմանք հայտարարում են, որ ցուցմունք են տվել, ոմանք էլ ասում են, թե հրաժարվել են ցուցմունք տալուց: Սա արդեն իսկ իրավական թերացում է: Եթե 15 ծնող ունի մեկ նարկայացուցիչ, ապա առնվազն գոնե ամենապարզ հարցում պետք է լիներ կոնսենսուս՝ այսինքն կամ ցուցմունք են տալիս բոլորը, կամ էլ ոչ մեկ: Գործով երկու առանցքային վկաները հոգեբուժարանում են, իսկ իրավահաջորդները մամուլից են իմանում դրա մասին և որ ամենացավալին է, ինքը՝ պաշտպան Նորիկյանը ևս: Այդ տղաներին հոգեբուժարան տեղափոխելուց առաջ նախ պետք է կազմված լիներ բժշկական եզրակացություն՝ կամ իրենց կամքով բուժման անցնելու, կամ էլ հարկադիր բուժման գնալու, բայց թե ինչպես են հոգեբուժարանում հայտնվել մարդիկ, որոնց ցուցմունքներն ամենաէականն են՝ խնդրահարույց է: Հատկապես, եթե ավելի հեռուն նայենք, ապա նրանց ցուցմունքը հետագայում առոչինչ է համարվելու: Պաշտպանը դրան չի էլ անդրադառնում:
Ո՞րն է ծնողների մեկ միասնական պահանջը՝ հերքել բոլոր առաջ քաշվող վարկածերը, քննել իրենց առաջ քաշած վարկածները, թե՞ իրավական ինչ-որ հստակ պահանջ կա: Արդեն 3-րդ անգամ հանրային խոսքով հանդես եկող ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը չի ձևակերպում այդ պահանջը: Ծնողներն առաջ են քաշում սեփական տարբերակները, Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննարկում են միայն վարչապետի առաջ քաշած վարկածը և այլն: Անկախ էմոցիաներից կա իրավաբանական մոտեցում՝ ձևակերպել պահանջ: Ծնողներից որևէ մեկը կացարանում չի եղել և ասել թե ինչ է տեղի ունեցել, իրավական առումով զգացմունքային դաշտից է: Բայց իրավականության մեջ առկա է նաև սյուբեկտիվ և օբեկտիվ կողմերը: Այսինքն՝ ըստ հստակ պահանջի՝ չենք հավատում նախնական վարկածին, քանի որ առկա են հիմնավոր կասկածներ, կան բազում հարցեր, որոնց պատասխաններն են անհրաժեշտ փաշինյանական վարկածին հավատալու համար:
Օրինակ՝ դուռը փակ էր, թե՞ ոչ, այրվել է արդյո՞ք, ինչպե՞ս է ստացվել, որ վառարանին ամենամոտ գտնվող զինծառայողն ամենաքիչ այրվածքներն է ունեցել, 20 րոպե ինչպե՞ս չի հաջողվել, դուրս գալ, սակրավոր սպան չգիտե՞ր, որ կրակի վրա բենզին չի կարելի լցնել, եթե վառարանի դռան հատվածը հակառակ ուղղությունն է ունեցել՝ ինչպե՞ս է սենյակի կողմ շպրտվել բենզինով լի տարան, զինվորները քնա՞ծ են եղել և դիերը հայտաբերվել են իրենց մահճակալների վրա, թե՞ արթուն և սենյակների տարբեր անկյուններում: Առվազն այս հարցերը չեն ձևակերպվում փաստաբան Նորիկյանի կողմից կամ նախաքննությունից ելնելով է լռում, բայց երկրորդ դեպքում, պետք է զերծ մնար նաև հանրային ելույթներից:
Նկատենք, որ Նորիկյանը ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ժամանակին միասին պայքարում էին, իշխանափոխության հասնելու համար: