Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում ճամպրուկում Վրաստանի 38-ամյա քաղաքացուհի է հայտնաբերվել
ԻՐԱՎՈՒՆՔՎրաստանի քաղաքացի 38-ամյա կինը, ում մուտքը Թուրքիա արգելված է եղել, որոշել է երկիր ներթափանցել իր սիրեցյալի ճանապարհորդական ճամպրուկի օգնությամբ:
Բաթումից Թուրքիայի Արդվինի նահանգի Խոպա քաղաք ուղևորվող վրացի Ս.Ա.-ի` անձնագրային ստուգման ժամանակ անվտանգության աշխատակիցներին տարօրինակ է թվացել վերջինիս պահվածքը: Տղամարդու ճամպրուկը բացելով՝ նրանք հայտնվել են շոկի մեջ, երբ այնտեղից դուրս է եկել Վրաստանի քաղաքացուհի, երկրից դուրս գալու արգելքի տակ գտնվող 38-ամյա Մ.Մ.-ն:
Ս.Ա.-ն և Մ.Մ-ն ձերբակալված են: