47-ամյա Ջենիֆեր Լոպեսը պատմել է երիտասարդ տղամարդկանց հետ իր հարաբերությունների մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՋեյ Լո, դու ե՞րբ կգաս Հայաստան, ե՞րբ մենք քեզ կտեսնենք Հյուսիսային պողոտայով զբոսնելիս։ Ու՜ֆ... վերադառնանք մեր տխուր իրականություն... Եվ այսպես։
Մեր բոլորիս կողմից սիրելի 47-ամյա Ջեյ Լոն հյուրընկալվել է Էլեն ԴեՋեներեսի հայտնի շոուին, որտեղ պատմել է տղամարդկանց հետ իր հարաբերությունների մասին։
Երգչուհին պատմել է, թե ինչու է վերջին ժամանակներում հանդիպում իրենից զգալիորեն երիտասարդ տղամարդկանց հետ.
«Ես հատուկ չեմ փնտրում ինձնից երիտասարդ տղամարդկանց։ Հարցը տարիքը չէ։ Դու պարզապես հանդիպում ես մարդուն, և նա կամ քեզ դուր է գալիս, կամ՝ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին է այդ մարդը, բայց ոչ մի դեպքում՝ նրա տարիքից»,- ասել է Ջենիֆերը։
Լոպեսը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու է նման համբավ ձեռք բերել, չէ՞ որ չի կարելի մարդու մասին դատել միայն նրա արարքներով.
«Այո, ես հանդիպել եմ Կասպեր Սմարթի հետ, ով ինձնից փոքր է։ Նա ինձնից փոքր առաջին տղամարդն է եղել, ում հետ ես սիրավեպ եմ ունեցել, և ինձ վրա միանգամից դրեցին այդ պիտակը»,- զարմանում է Լոպեսը։
Պատմելով այն տղամարդկանց մասին, որոնք իրեն դուր են գալիս, փոփ աստղը ասաց հետեւյալը.
«Նրանք կարող են լինել ավելի մեծ կամ ավելի փոքր։ Դա կարեւր չէ։ Նրանք ուղղակի պետք է ինձ գրավեն բնավորությամբ, հոգով, խարիզմայով»։
Լոպեսը նաեւ պատմել է ռեփեր Դրեյքի հետ սիրավեպի մասին։ Սակայն ինքը՝ աստղը, պնդում է, որ իր եւ ռեփերի միջեւ ոչինչ չի եղել:
«Մենք պարզապես շփվել ենք։ Նա ինձ ուղարկեց իր երգը, ուզում էր, որ ես զգայի իր ձայնագրությունը։ Այնպես որ՝ մենք ուղղակի երգ ձայնագրեցինք։ Չգիտեմ, թե հետո նա ինչ կանի դրա հետ»,- ասել է Ջեյ Լոն՝ հերքելով Դրեյքի հետ սիրավեպի մասին շշուկները։
Բայց մենք նրան չենք հավատում ...)))))
Աղբյուրը՝Daily Mail