Կիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ Newsweek
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը, եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթի Ուկրաինային աջակցելուն դեմ քաղաքական գործիչ, գրում է Newsweek-ը։
Հրատարակությունը բերել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի օրինակը, ով թեկնածուներից մեկն է։ Քաղաքական գործչի խոսքով՝ ուկրաինական հակամարտությանը մասնակցելը ԱՄՆ-ի կենսական ազգային շահերից չէ։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ ունի բոլոր անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար մինչև սեպտեմբերի վերջ, երբ ԱՄՆ-ում կավարտվի ընթացիկ ֆինանսական տարին։