Նավթն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են՝ շուկաների կողմից պահանջարկի հեռանկարի վերաբերյալ շարունակվող մտավախությունների ֆոնին, որոնք կապված են ռեցեսիայի ռիսկերի հետ, վկայում են սակարկումների տվյալները:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,95%-ով՝ հասնելով բարելի դիմաց 72,28 դոլարի, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը՝ 0,79%-ով՝ հասնելով 66,4 դոլարի։