Ո՞ր հայ պաշտոնյայի տղայի ընկերուհին է եղել սկանդալային մոդել Սյուզան Սեդրակյանը. հարցազրույց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանի ամենասկանդալային մոդել Սյուզան Սեդրակյանը վերջին օրերին հաճախ է սոցցանցերում գրառումներ կատարում, որոնցից պարզ է դառնում, որ նա միայնակ է:
Mediamall.am-ը այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեց Սյուզիին:
- Սյուզի, վերջին շրջանում հաճախ ենք նկատում սոցկայքի Ձեր էջերում գեղեցիկ, այսպես ասած, սիրահարված աղջկա գրառումներ, ում սիրտը կոտրել են: Ի՞նչ է դա նշանակում:
- Այո, այլևս ընկեր չունեմ, իմ սիրտը ազատ է: Իրականում դա այնքան ինձ ցավ չի պատճառում, քանի որ հոգնել էի անառողջ հարաբերություններից:
- Իսկ ճի՞շտ են շոուբիզնեսյան կուլիսներում պտտվող այն խոսակցությունները, որ նա հայ օլիգարխ պաշտոնյաներից մեկի որդին էր: Ձեր նախորդ ընկերն էլ, կարծեմ, պաշտոնյայի տղա է եղել:
- Ճիշտ են, բայց թե ում որդին է, այս անգամ ևս չեմ բացելու ոչ մի փակագիծ: Պարզապես կասեմ, որ իմ կյանքում հիմա ոչ ոք չկա: Ոչ ոքի հետ չեմ հանդիպում: Այսքանից ավել այս անգամ ոչ մի բառ չեմ ցանկանում ասել, եթե պետք լինի, ես ինքս կբացեմ բոլոր փակագծերը: Երբ ցանկանամ, բոլորն էլ նրա մասին կիմանան, չնայած ով պետք է, գիտի, ով էլ՝ ոչ, չգիտի:
- Սյուզի, բայց զգացվում է, որ դեռ սիրում եք նրան: Հե՞շտ է ապրել առանց այդ մարդու:
- Որքան էլ դժվար լինի, շարունակելու եմ ապրել այնպես, որ կարծես նա երբեք չի եղել, կարծես նրան երբեք էլ չեմ սիրել:
- Տեսեք, հիմա Դուք բարդ իրավիճակում եք, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հոգեվիճակում հայտնված սիրահարներին:
- Պարզ ասեմ: Աղջիկներ, ոչ մի տղա չպետք է մնա անպատիժ: Թույլ մի տվեք, որ ձեզ ցավեցնեն :)))