Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի, ուրեմն մեր առաքելությունը հաջողված է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»:
«Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ», — նշել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը` խոսելով սահմանային միջադեպերի մասին։
Շատ հայեր ուրախ են ԵՄ ներկայության համար, հավելել է Ռիտերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ադրբեջանական տարածք: Ռիտերը և նրա գործընկերները, հետևաբար, չեն կարողանում ֆիքսել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի: Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել է Ռիտերը:
ԵՄ առաքելության ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝ ինչ-որ հարձակման նախապատրաստվելու մասին՝ հիմնված հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա»: