ՄԱԿ-ի ԱԽ-ն բարեփոխումների կարիք ունի՝ «աշխարհի ճակատագիրը որոշելու անկարողության պատճառով». Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի՝ «մարդկության ճակատագիրը որոշելու անկարողության պատճառով»։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում դեսպանների հետ ընթրիքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ և համապարփակ բարեփոխումների կարիք ունի, քանի որ այն ի վիճակի չէ որոշել մարդկության ճակատագիրը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը մեկամսյա ժամկետով դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ։
Ինչպես ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հանդիպումների առանցքային թեմաները կլինեն բազմաբևեռության, Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման և սպառազինությունների անվերահսկելի արտահանման խնդիրները։
Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հանդիպումներ դեռ նախատեսված չեն, մանրամասնել է դիվանագետը։