ԵՄ ներկայացուցչի խայտառակ խոստովանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵվրամիության ներկայացուցչի երեկ արած հայտարարություններից մեկը իրավամբ ապացուցում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ողորմելի և խղճուկ էությունը։
Մինչ Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիվ Սադիգովը հայտարարում է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում, իսկ այդ առաքելությունը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Բրյուսելի փորձ, Եվրամիության ծառայության դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը խայտառակ մի հայտարարություն է անում «Politico» պարբերականի հետ զրույցում։
Հայտարարելով, թե Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն այլ սցենարի հույս ուներ, Եվրամիության ներկայացուցիչը պարզապես հայտարարում է, թե Բրյուսելն Ադրբեջանի հետ կիսում է տեղեկատվությամբ՝ Հայաստանի սահմանին պարեկության մասին։ «Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիրներ»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Առնվազն սկանդալային կարելի է համարել այս հայտարարությունը, այն, որ Հայաստանի տարածքում գործող ԵՄ դիտորդները ինչ-ինչ տեղեկություններ են փոխանցում Ադրբեջանին և արդյոք կարելի է այդ դիտրդական առաքելությունը համարել Ադրբեջանի լրտեսական գործունեությունն իրականացնող ծառայություն։ Ցանկացած պարագայում նման քայլը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, և Եմ դիտորդների տեղակայումը սահմանին փաշինյանական վարչախումբը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի համար կատարվող գործողություն, իսկ այժմ էլ պարզվում է, որ եվրոպացի դիտորդները նույնիսկ տեղեկություններ են փոխանցում ադրբեջանական կողմին։
Արդյո՞ք Եվրամիության դիտորդները նույնիսկ Ադրբեջանին տեղեկություններ են փոխանցում Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ, և ով է հետևում նրանց կողմից փոխանցվող տեղեկություններին, թե որքանով են դրանք վտանգում Հայաստանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանական վարչախումբն իհարկե կփորձի ծածկադմբոց անել այս սկանդալային հայտարարությունը, սակայն հանրությունը վաղուց այլևս պետք է հստակ պահանջներ դնի և ստիպի ներկայացնել իրերի իրական դրությունը։
Աննա Նադոյան