Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չի սխալվում, այլ հստակ սցենարով անում է այն, ինչ պատվիրում է Արևմուտքը․ Արմեն Բադալյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը կրկին դիմում է սադրանքների, արդյունքում 4 զոր և 6 վիրավոր։ Սահմանային լարվածությունն ու սադրանքները սկսվում են այն ժամանակ երբ արտաքին և ներքին քաղաքական դաշտում սխալներն ակնհայտ են դառնում։ Քաղաքական բացթողումների վերբերյալ 1or.am հարցեր է ուղղել քաղտեխնոլագ Արմեն Բադալյանին։

-Պարո՛ն Բադալյան, քաղաքական ի՞նչ բացթողումների արդյունք է սահմանային այս պարբերաբար կրկնվող սադրանքները, որոնք կյանքեր են արժենում։

-Բոլոր ասպեկտներում սխալներ կան՝ հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-իրանական հարաբերություններ, Արցախի հարցի կարգավորում, Հայաստան-Արևմուտք հարաբերություններ, ներքին քաղաքականության բոլոր կետերում՝ ժողովրդավարությունից հեռացում, ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշումներ, վնգստացող դատական համակարգի ստեղծում։ Ամենակարևորը պետք է արձանագրենք, որ իշխանությունն ինքնուրույն սյուբեկտ չէ և հանդիսանում է Արևմուտքի դրածոն մի քանի խնդիրներ լուծելու համար՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանում գեներացնել հակառուսական տրամադրվածություններ և այլն։ Իշխանությունը չի սխալվում, այլ հստակ սցենարով անում է այն, ինչ պատվիրում է Արևմուտքը։ Սխալվում են նրանք, ովքեր ինքնուրույն սյուբեկտ են և կարող են ինչ-որ բան սխալ հաշվարկել։ Միտումնավոր վարում են այնպիսի քաղաքականություն, որ ունենանք այն, ինչ ունենք։

-Ինչպե՞ս կանխել այս գործընթացը։ Ի՞նչ պիտի անի իշխանությունը և ի՞նչ՝ հասարակությունը։

-Իշխանությունը ոչինչ չի կարող անել, ամեն ինչ անում է ճիշտ այնպես, ինչի համար բերվել է։ Հասարակությունն էլ այս պահին ոչինչ չի կարող անել, քանի որ 30 տարվա ընթացքում հասարակությանն այնպես են ծեծել, ջարդել՝ սկսած 95 թ․-ի ընտրությունները կեղծելուց։ Բոլոր նրանք էլ, որվքեր պայքարել են այդ ընտրությունների դեմ, ենթարկվել են բռնությունների, ճնշումների։ Այն ժամանակ Հանրապետական կուսակցությունն էր իշխում և նրանք հայտարարում էին, որ մոտակա 20 տարին իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք Ադամյան 2 հասցեով, բայց սխալվեցին։ Հենց իրենք սարքեցին այնպիսի հասարակություն, որից այսօր օգտվում է Արևմուտքը։ Անցած տարի «Դիմադրություն» շարժումը ցույց տվեց, որ կան ազգայական քաղաքացիներ, որոնց թիվը չի գերազանցում 50-60 հազարը, որոնք էլ պատրաստ են միայն խաղաղ ցույցերի և դիմադրություն ցույց տալու գործողության շատ քիչ մասն է պատրաստ։ Առանց արտաքին ուժերի միջամտության մեր հասրակությունը չի կարող պայքարել իշխանության դեմ։ Շատերին թվում է, որ հասարակությունը քնած է կամ այլ բան, բայց իրականում հասարակությունն ուժ չունի, կոփված է, իրենց այդ խնդիրները չեն հետաքրքրում։ Հիմա հասրակության ընդվզումն արտահայտվում է արտագաղթի միջոցով։

-Իսկ ի՞նչ է հարկավոր դրսի աջակցության համար։

-Դրա համար էլ պետք է քաղաքական ուժերն աշխատեն։ Կամ Արևմուտքի հետ, կամ էլ Ռուսաստանի։ Տվյալ դեպքում Արևմուտքի քաղաքականությունն իմ թվարկած կետերի իրականցումն է և իրենք այդ գիծը չեն փոխի։ Այս իշխանությունն էլ դա գերազանց իականացնում է։ Այն ուժերն էլ, ովքեր դեմ են այս քաղաքականությանը պետք է դիմեն Ռուսաստանին։ Հիմա ես չեմ տեսնում այնպսի քաղաքական դաշտ, որն ակտիվորեն աշխատի ռուսական քաղաքական շրջանակների հետ, իսկ քանի դեռ այդ աշխատանքը չկա, ՀՀ-ում որևէ բան չի փոխվելու։

-Իշխանությունն ասում է, որ սա նյարդերի պատերազմ է։ Որքա՞ն պետք է տևի այդ պատերազմը և դեռ որքա՞ն կայնքերի գնով։ Ընդվզումը ե՞րբ պիտի լինի։

-Ընդվզում չի լինելու, դա արտահայտվելու է արտագաղթով։ Նախկինում մի վարչապետ կար, (խմբ․ Տիգրան Սարգսյան) որին երբ հարցրին, թե արտագաղթը շատ է, կատակելով ասաց, բա ի՞նչ անենք, թողնենք, որ մնան այստեղ հեղափոխություն անեն։ Իհարկե հետագայում ինքն արտագաղթեց և գտնվում է Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է նյարդերի պատերզմին, իրենք պետք է մի թեզ առաջ տանեն։ Հո չեն ասելու՝ եկել ենք 3 խնդիր լուծելու՝ Ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, Արցախն Ադրբեջանին տալու և այլն։ Սա հստակ քաղաքականություն է։ Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ից հրաժարվում է և ՆԱՏՕ-ի ներկայությանը կողմ է։ Ի վերջո կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում։ Սա այն նույն իշխանությունն է, որ ասում էր կարմիր գծերը վերացվելու են, որ գազի, ջրի, հոսանքի գինը մի քանի տարի չի բարձրանալու, քաղաքացին տունգանքի մատերիալ չէ, իսկ մենք տեսնում ենք հակառակը։ Նրանք ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, բայց հիմա ՊՆ-ում արգելված է Արցախի հանրապետություն բառի կիրառումը և այլն։ Պետք է ֆիքսել, որ քանի Հայաստանում այս իշխանությունն է, ապա այս քաղաքականությունն իրականացվելու է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
США продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян
Самое популярное