Գերմանիան կողմ է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ մտցնի ռուսական ատոմային ճյուղի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինը կողմ է, որպեսզի ԵՄ-ն պատժամիջոցներ մտցնի ռուսական ատոմային ճյուղի դեմ, ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը գերմանական dpa գործակալության հարցազրույցում։
«Դաշնային կառավարությունը դիմել է Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով ներառել քաղաքացիական ատոմային հատվածը։ Դա պետք է դառնա պատժամիջոցների հաջորդ փաթեթի մի մասը»,- նշել է նա։
Հաբեկն ընդգծել է, որ միջուկային տեխնոլոգիաները «չափազանց զգայուն ոլորտ են»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին, իբր, այլեւս չի կարելի հուսալի գործընկեր համարել այս ոլորտում։