Եվրոպայում մեկնարկում են Defender 23 զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայում շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, մեկնարկել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների բազմազգ զորավարժությունները՝ Defender 23-ը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարությանը, որը ղեկավարում է զորավարժությունները։
Այս զորավարժությունները տեղի կունենան ապրիլի 22-ից հունիսի 23-ը: Դրանք կոչված են բարձրացնելու պատրաստվածությունն ու ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների միջև փոխգործունակությունը։
Այս զորավարժություններին, որոնք տեղի կունենան եվրոպական 10 երկրների տարածքում, կմասնակցեն շուրջ 9000 ամերիկացի և 17000 եվրոպացի զինծառայողներ ՆԱՏՕ-ի 26 անդամ և գործընկեր երկրներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը հեռացվել էր ամերիկյան «Defender 23» զորավարժության մասնակից երկրների ցանկից: