Հորդորում ենք Թուրքիային՝ ընդունել անցյալի իրողությունները․ ԵԺԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ ամենամեծ 7 իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որը 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիթերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին, տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեջբերելով ԵԺԿ-ի հայտարարությունը․
«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։
Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։
Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։