Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք 50 հազարից ավելի մարդու կյանք խլեցին, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները, երկրաշարժի գոտում օգտագործելով հեռավար ստուգման մեթոդը, հանգել են նոր երկրաշարժի հավանականությանը։