Ռուսաստանն ու Թուրքիան ձեւակերպել են միջուկային վառելիքի առաքումը «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Թուրքիան պաշտոնապես ձեւակերպել են միջուկային վառելիքի առաքումը «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկ, «Ռոսատոմ» պետական կորպորացիան այդ էներգաբլոկի սերտիֆիկատը փոխանցել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը այդ ատոմակայանի հարթակից խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տալ հավաստագիրը հանձնել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզին:
«Անշուշտ, թույլ եմ տալիս»,-ասել է նա։
Այնուհետեւ Լիխաչովը փաստաթուղթը հանձնել է Դոնմեզին։