Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ անօդաչու սարքեր կարտադրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին արձանագրություն է ստորագրվել թուրքական «Baykar» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև։
APA-ն հայտնում է, որ համապատասխան տեղեկությունը տարածել է «Baykar» ընկերությունը։
Նշվել է, որ արձանագրությունը ստորագրել են «Baykar»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը։