Նավթի համաշխարհային գինը կայուն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան կայուն է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի մասին որոշմանը սպասելիս, որը կհայտարարվի չորեքշաբթի, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը մնում է անփոփոխ՝ մեկ բարելը 79,31 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսներինը բարձրանում է 0,04 տոկոսով՝ 75,7 դոլար։