Անօդաչուն փորձել է հարձակվել Շերեմետևոյում վայրէջք կատարող ինքնաթիռի վրա. Mash
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Շերեմետևո օդանավակայանում անհայտ անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել վայրէջքի կատարող Airbus A320 ինքնաթիռը, հայտնում է Mash Telegram ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Սամարայից թռչում էր Մոսկվա։ Թռիչքի ուղևորը նկատել է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը մոտենում ինքնաթիռին և որ այն թիրախավորել էր ինքնաթիռը։ Սակայն, երբ բախմանը մի քանի տասնյակ մետր էր մնացել, անօդաչու սարքը փոխել է ուղղությունը և թռել դեպի օդանավակայանի մոտ գտնվող անտառային գոտի։
Վայրէջքից հետո ուղեւորը տեղեկությունը փոխանցել է Շերեմետեւոյի անվտանգության ծառայությանը, որը սկսել է միջադեպի քննությունը։
Ավելի վաղ Shot Telegram ալիքը հայտնել էր, որ անհայտ անօդաչու թռչող սարքը կանխել է ինքնաթիռի վայրէջքը Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։
Ապրիլի վերջին հաղորդվել էր նաև, որ անօդաչու սարքը փորձում է կանխել ինքնաթիռի վայրէջքը Շերեմետևոյում։