Դատարկ հայտարարություններ ու կոչեր. Բրյուսելը շարունակում է զարգացնել էներգետիկ համագործակցությունը Ալիևի բռնապետական ռեժիմի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆInfoteka24.ru–ն գրում է, որ չնայած Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներին, եվրոպական կառույցների կողմից ընդունված բանաձևերին, հայտարարություններին և կոչերին, Բրյուսելը շարունակում է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում և, փաստորեն, Եվրոպան էլ ավելի մեծ կախվածության տակ է ընկնում բռնապետությունից։
Այսպես, մայիսի 2-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Ադրբեջան էներգետիկ երկխոսությունը էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի մասնակցությամբ։
Ինչպես նշել է Սիմսոնը, համագործակցությունը չի սահմանափակվում միայն գազով, այլ նաև էներգիայի վերականգնվող աղբյուրներով։
ԵՄ-ի հայտարարությունների և գործողությունների անհամապատասխանությունը, իրավական պատասխանատվության և անպատժելիության իսպառ բացակայությունը Բաքվին քարտ բլանշ են տալիս հայ ժողովրդի դեմ նոր հանցագործություններ իրականացնել ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։
Կարևոր է նշել, որ Բրյուսելին Բաքվի հետ գործարքի գնալ դրդում է ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակը, սակայն պրոֆեսիոնալ փորձագետները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանը նույն ռուսական գազն է վերամղում դեպի Եվրոպա, և, հետևաբար, Եվրամիությունը մնում է կախված միանգամից երկու, մեղմ ասած, կասկածելի համբավ ունեցող երկրներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը