Գեղամ Գևորգյանը մեկնել է Սկոպիե. կստորագրվի համագործակցության մասին հուշագիր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկու հրավերով աշխատանքային այցով մեկնել է Սկոպիե:
ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր կստորագրվի:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացման երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կներկայացվի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ: