Արծրուն Հովհաննիսյանը` սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: