4 կիլոգրամանոց գնդակը՝ որովայնին. տղամարդը փորձել է հասկանալ, թե ինչ է զգում իր հղի կինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիրժինիա նահանգից Բլեյք Միլաչաքը եւ կինը՝ Քրիստինը, երեխայի են սպասում:
37 շաբաթական հղի Քրիստինը մարզվում է, իսկ Բլեյքը ցանկանում է հասկանալ, թե ինչ է զգում կինն այդ ժամանակ: Նա իր որովայնին է ամրացրել 4 կիլոգրամանոց գնդակն ու անում այն, ինչ կինը:
Կինն անգամ ֆիթնես մեքենա է վարում՝ չնայած մեծ որովայնին: Ամուսինը դա էլ փորձեց: Այս անգամ ավելի դժվար էր: Հարցին, թե ինչպես եք Ձեզ զգում, Բլեյքն ասաց.
«Դա այնքան էլ լավ զգացողություն չէր»,-կատակել է տղամարդը:
Եւ վերջապես Բլեյքը փորձում է հեծանիվ վարել: Նա հեծանիվի ղեկը պահելու փոխարեն բռնել է մեծ գնդակը: Զվարճալի է:
Բլեյքն իր զվարճալի փորձով կիսվել է՝ Instagram-ում տեղադրելով լուսանկարներ եւ հոլովակ: