Հյուսիս-հարավի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀյուսիս-հարավի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում (Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ) մայիսի 10-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ ընթացքում մոտ 15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։