ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լաոս՝ Սահմանադրության օր, Թաիլանդ՝ Առաջին արգելքի տոնի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1898-վախճանվել է նկարիչ Գրիգոր Գաբրիելյանը։
1910-ծնվել է դերասան, ռեժիսյոր Լևոն Աբրահամյանը։
1943-վախճանվել է մանկավարժ Սահակ Հայրապետյանը։
1967-վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։
1970-վախճանվել է հայ խորհրդային թերապևտ, Հայաստանի Կարդիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը։
1986-վախճանվել է նկարիչ Հովհաննես Շարամբերյանը։
1988- կապված ԼՂՀ-ի դատախազի տեղակալի պաշտոնում ադրբեջանցու նշանակման հետ Ստեփանակերտում տեղի է ունեցել անհնազանդության ցույց, որը վերաճել է գործադուլի, այն դադարել է միայն երկու օր անց, երբ այդ նշանակումը չեղարկվել է։
1992-անհայտ անձիք խփել են ռուսական Ми-26 ուղղաթիռը, որը վրացական Վազիանիից ուղևորվում էր դեպի ադրբեջանական Նախիջևան։
1994-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնագիրը Ստեփանակերտում ստորագրել է ԼՂՀ-ի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերին։
1996-վախճանվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանը։
2006- Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ազգայնական ATAKA կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն մերժվել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիան, որի ներկայացուցիչները պնդել են, որ բանաձևի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:
2007-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նոր նախարար է նշանակել Մովսես Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղարաբաղի զինուժի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
2009-Վախճանվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։
2015-Գլխավոր Դատախազությունը պահանջել է բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին։
2017-Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:
2020- Ազգային ժողովն անաղմուկ կերպով ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան՝ սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
330-հանդիսավորությամբ օծվել է Կանստանտինապոլիսը։
482-ծնվել է Բյուզանդիայի կայսր Հուստինանիոս 1-ին Մեծը։
868-չինացի կայսր Վան Ցզեն ստեղծել է «Ալմաստե սուտուրուն», որը մինչև մեր օրերը հասած ճշգրիտ ամսաթիվ ունեցող առաջին տպագիր փաստաթուղթն է։
1720-ծնվել է գերմանացի բարոն, ռուսական բանակի ռոտմիստր և հայտնի պատմող Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենը, որի անունը դարձել է բացասական, որպես սուտասան։
1833-այսբերգի հետ բախման արդյունքում խորտակվել անգլիական «Lady of the Lake» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 215 մարդ։
1858-Միննեսոտան դարձել է ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։
1860-Ջուզեպպե Գարիբալդիի «հազարյակը» ափ է իջել Սիցիլիայում։
1864-ծնվել է անգլիացի գրող և կոմպոզիտոր Էթել Լիլիան Վոյնիչը։
1904-ծնվել է իսպանացի սյուրրեալիստ բնանկարիչ Սալվադոր Դալին։
1918-Ֆելիքս Ձերժինսկու դրդմամաբ ՎՑԻԿ-ը որոշում է ընդունել փակել մոսկովյան թերթերը, քանի որ նրանք տարածում են սուտ լուրեր և խորհրդային իշխանության դեմ են տրամադրում մարդկանց։
1927-ստեղծվել է ԱՄՆ-ի Կինոմշակույթի ակադեմիան։
1928-Նյու-Յորքում սկսվել է աշխարհում առաջին հեռուստահաղորդումների պարբերական հերարձակումը։
1931-Ավստրիական «Կրեդիտ-Անշտալտ» բանկի սնանկացմամբ սկսվել է Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը։
1937-ԽՍՀՄ Պաշտպանության Նարկոմատի հրամանով պաշտոնից ազատվել է մարշալ Տուխաչևսկին։
1939-սկսվել է Խալխին-Գոլի հակամարտությունը։
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների ավիահարվածների արդյունքում ամբողջությամբ քանդվել է Քուինս-հոլլը, որը երկար ժամանակ եղել է Լոնդոնի գլխավոր համերգային դահլիճը։
1944-ԽՍՀՄ-ում պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է ընդունել արտաքսել թաթարներին Ղրիմից։
1949-Սիամի թագավորությունը վերանվանվել է Թաիլանդի։
-Նյու-Յորքում վաճառվել է առաջին «Պոլյարոիդ» ֆոտոապարատը 89 դոլլար 95 ցենտ գնով։
1955- սկսվել է խորհրդակցություն Վարշավայում սոցիալիստական ճամբարի երկրների միջև, որի արդյունքում ստեղծվել է Վարշավայի պայմանագրի միությունը։
1987-հնդկական կառավարությունը Փենջաբ նահանգում մտցրել է ուղիղ կառավարում։
1996-էվերեստ բարձրանալիս 8 ալպինիստներ զոհվել են լեռան հարավային լանջին։
2000-Հնդկաստանում ծնվել է այդ երկրի միլիարդերորդ բնակիչը՝ Աստա Արորան։
2014-կայացել է ինքնորոշման հանրաքվե Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։
2021 —Կազան քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել է 9 մարդ, հարձակում գործած 19-ամյա Իլնազ Գալիևը ձերբակալվել է:
Կ․ Խաչիկյան