ԱՄՆ-ում նշել են ՆԱՏՕ-ին վախեցնող Ռուսաստանի զենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական սուզանավային նավատորմը կրիտիկական վտանգ է ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի և արևմտյան երկրների համար, կարծում են արևմտյան փորձագետները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին վախեցնող զենքի մասին հայտնում է Newsweek-ը։
Ինչպես հրատարակությանը հայտնել է նավատորմի գլխավոր հրամանատարի նախկին առաջին տեղակալ և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության խորհրդական Իգոր Կաբանենկոն, Ռուսաստանը 2013 թվականից սուզանավերում մեծածավալ ներդրումներ է կատարել։
Իր հերթին, ՆԱՏՕ-ի հակասուզանավային կարողությունները «վատացել են Սառը պատերազմի ավարտից հետո, և ուշադրությունը շեղվել է այլ բաների վրա», - հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ Նիք Չայլդսը: Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները փորձում են հավասարվել սպառազինությունների մրցավազքում, քանի որ Մոսկվան կարող է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ցանկացած կետին։ Նա ՆԱՏՕ-ի համար ամենամեծ, միջուկային զենքից բացի, սպառնալիք է անվանել ռուսական սուզանավերը։