Նավթի գինը կայուն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գինը չորեքշաբթի առավոտյան կայուն է՝ սպասելով նոր մակրովիճակագրությանը, այդ թվում ԱՄՆ-ում այդ հումքի ամփոփ պաշարների քանակության մասին, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,01 տոկոսով՝ մեկ բարելը 74,92 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսներինն իջել է 0,04 տոկոսով՝ 70,83 դոլար։