Մեր տնտեսությունն աճում է իր պոտենցիալից ավելի, այն կարող է շնչահեղձ լինել. Փաշինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան աճում է մեր տնտեսությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը, եւ մենք ուզում են, որ մեր զարգացման պոտնեցիալն ավելանա»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության նախաձեռնած ծրագրերից մեկին, Փաշինյանն ասաց. «Մարդը ընկերություն ունի եւ ուզում է բ արձր որակավորում ունեցող մասագետ հրավիրել աշխատանքի: Եթե այդ մասնագետը, որը ունի PHD. իրենից ամսական 2 մլն դրամ աշխատավարձ է ուզու, այդ դեպքում կառավարությունն այդ աշխատավարձի 50 տոկոսը, այսինքն մեկ մլն դրամը տալիս է եւ կիսով չափ գործատուի համար աշխատուժն էժան է նստում, իսկ արդյունքները ամբողջությամբ գործատուինն է: Կառավարությունն էլ դրա արդյունքում ձեւավորված արժեքի տերն է»:
Նշենք, որ այս ծրագիրը երեք տարով է, այսինքն կառավարությունը երեք տարի 50 տոկոսով ֆինանսավորում է բարձրակարգ աշխատողների աշխատավարձը: