Պուտինն այսօր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը կանցկացնի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նոր շրջանների ինտեգրումը և ազգային քաղաքականության մոդելը, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Նա (Պուտինը – խմբ.) այսօր կանցկացնի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ։ Օրակարգում երեք հիմնական հարց է լինելու։ Դսրանք են պետական-էթնիկական ժամանակակից ռուսական մոդելի առավելությունները, քաղաքականությունը, նոր սուբյեկտների ինտեգրումը ռուսական սոցիալ-մշակութային տարածքին և պետական ազգային քաղաքականության ռազմավարության ճշգրտումը արտաքին մարտահրավերների և ազգային ինքնիշխանության սպառնալիքների պայմաններում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա մանրամասնեց, որ հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ Նրա խոսքով, ազգամիջյան հարաբերությունների թեման առավել քան կարևոր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով երկրի բազմազգ, բազմադավանական կազմը։
«Եվ կլինի շատ լուրջ երկարաժամկետ իրադարձություն։ Հենց այդ հարցի վրա է կենտրոնանալու նախագահը այսօր իր աշխատանքային գրաֆիկի ընթացքում»,- եզրափակել է Պեսկովը։