Էրդողանը մտադիր չէ ընտրություններում հաղթելու դեպքում փոխել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում չի փոխի երկրի տնտեսական քաղաքականությունը։
«Բացարձակապես։ Որովհետեւ ես տեսել եմ արդյունքները, երբ դեռ վարչապետ էի։ Նույն քաղաքականության իրականացման շնորհիվ ես նորից կտեսնեմ արդյունքները։ Ես դա գիտեմ»,-ասել է նա՝ ուրբաթ օրը պատասխանելով CNN հեռուստաալիքի հաղորդավարի համապատասխան հարցին։