«Մեծ յոթնյակը» մտադիր է ավելի քան 21 մլրդ դոլար հատկացնել աշխարհում հումանիտար ճգնաժամի լուծման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները պայմանավորվել են 2023 թվականին աշխատել աշխարհում առաջացած հումանիտար եւ պարենային ճգնաժամերի լուծման ուղղությամբ։ Այդ նպատակների համար նրանք մտադիր են ավելի քան 21 մլրդ դոլար հատկացնել, ասվում է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ, փոխանցում է Oops Top-ը։
«Մենք մտադիր ենք աշխատել աննախադեպ թվով հումանիտար ճգնաժամերի լուծման ուղղությամբ, որոնք ուղղված են խոցելի վիճակում գտնվող կանանց, աղջիկների եւ այլ մարդկանց»,-ասվում է փաստաթղթում:
G7-ի գագաթնաժողովը մեկնարկել է երեկ՝ մայիսի 19-ին, Հիրոսիմայում եւ կշարունակվի մինչեւ մայիսի 21-ը:
Գագաթաժողովին ներկա է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: