Զախարովան գնահատել է Կիևին F-16 մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պաշտոնյաների՝ Կիևին F-16 կործանիչներ մատակարարելու մասին հայտարարությունները օրինական վարքագծի իմիտացիա են և միտումնավոր կերպով ապակողմնորոշում են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ամերիկացիները չունեն միջազգային իրավունք և բարոյական հիմքեր նման հայտարարություններ անելու համար, որոնք ի սկզբանե կեղծ են։
Զախարովան կարծում է, որ Վաշինգտոնը հերթական անգամ փորձում է շահարկել տվյալները՝ ելնելով իր շահերից, «կեղծ-մարդասիրական սկզբունքի քողի տակ»։ «Բոլորը լավ գիտեն, որ ԱՄՆ-ն հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ և օգտագործում է Ուկրաինայի ժողովրդին իր նպատակների համար», - ասել է նա: