«ՀԺ»․ Սերժ Սարգսյանը բարկացել է. «Սահմանը չանցնեք»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների եւ բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ:
Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով եւ պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն: Մասիսում բախվել էին ՀՀԿ‐ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակցի շտաբի հարեւանությամբ: Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է եւ բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը»:
Մ. Մուրադյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ս. Սարգսյանն իրեն արգելել է վիճաբանություններ հրահրելը: «Մանրամասն չասեմ՝ ինչ է ասել, բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն: Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի: Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,‐ հավելեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում