Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության եւ երկրի պետական պարտքի բարձրացման հետ կապված հեռանկարները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազում է 4,25 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1977,35 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,79 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 23,87 դոլարի: