ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել դերասան Ալեքսեյ Պանինի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել դերասան Ալեքսեյ Պանինի նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ՆԳՆ հետախուզման բազայում։
Դերասանին որոնում են քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն թե կոնկրետ որ հոդվածով, չի նշվում:
Մայիսի սկզբին հայտնի է դարձել, որ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Պանինի դեմ ահաբեկչության հրապարակային արդարացման հոդվածով։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ գործի համար հիմք են հանդիսացել դերասանի արտահայտությունները, որոնք «արդարացնում են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը»: Հաղորդվել էր, որ Մոսկվայում դերասանի գրանցման վայրում խուզարկություն է տեղի ունեցել։ Միեւնույն ժամանակ Baza թելեգրամյան ալիքը գրել է, որ Պանինը Իսպանիայում է ապրում 2020 թվականից։