Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին․ Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը Հայաստանին հաճոյանալու ձգտումով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈ՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը Հայաստանին կամ Արեւմուտքի երկրներին հաճոյանալու ձգտումով։ Այս հարցերին պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Ադրբեջանի հասցեին արված արտահայտությունները, փոխանցում է Anadolu-ն։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն խոսել է առանց Ադրբեջանի մասնակցության նախագծերի իրականացման մասին: «Մենք քաջ գիտակցում ենք այն ուժերի նպատակները, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-ասել է նա։ Թուրք նախարարը հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարեւորության մասին, որը «ուժ եւ վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին»: Նրա խոսքով՝ թյուրքական պետությունների կազմակերպությունը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը երկրների միջեւ բազմաթիվ ուղղություններով՝ «զբոսաշրջությունից մինչեւ էներգետիկա, մշակույթից մինչեւ տիեզերք»: