ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ագրեսիայի զոհ անմեղ երեխանների միջազգային օր, Ղազախստան՝ Պետական խորհրդանիշների օր, Մոլդովա՝ Բանկային աշխատողների օր, ԱՄՆ՝ Ընտանիքի օր, Էստոնիա՝ Դրոշի օր, Ֆինլանդիա՝ Պաշտպանական ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1679 – Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ։
1905– ծնվել է մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։
1906-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Իվան Կնունյանցը:
1913- Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացրել է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից:
1918-հայ-թուրքական պատերազմի արդյունքում հայկական ուժերի պարտությունից հետո կնքվել է Բաթումի պայմանագիրը, որի պայմանները ծանր են եղել Հայաստանի համար, ըստ որի Հայաստանին տրվել է էրիվանի նահանգի կեսը՝ մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
1919-ադրբեջանցիները մեծացրել են իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղում նպատակ ունենալով գրավել Շուշին, սակայն անգլիացիները չեն թույլատրել դա իրականացնել։
-հիմնադրվել է Ազգային գրադարանը:
1921- որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։
1925– տպագրվել է «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, որը այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
1993- Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում Աբուլֆազ էլչիբեյը լքել է Բաքուն։
2008- Գագիկ Խաչատրյանը նշանակվել է կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ:
2010-մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիա են անց կացրել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։
2016-Գողթեցիներն վաղ առավոտից փակել են Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք Կառավարությունից պահանջել են չեղարկել այն ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդա լճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ:
2019- Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները, Լոռու մարզում տեղացող կարկուտը վնասել է մեքենաներ։
-Ազգային ժողովը երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը։
2010-Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։
2021- Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են երկու լրագրողի մահվան մասին Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1039-Հենրիխ 3-րդը թագադրվել է Գերմանիայի թագավոր:
1391-Սեվիլիայում հակահրեական ջարդերի հետևանքով սպանվել է 4 000 հրեա:
1716-առաջին անգամ Լուիզիանա են բերվել աֆրիկացի ստրուկներ:
1798-ծնվել է իտալացի գրող, քաղաքական գործիչ և մեծ ավանտյուրիստ Ջովանի Ջակոմո Կազանովան:
1859-Մադժենտա տարածքում ֆրանսիացիները ջախջախել են 60 հազարանոց ավստրիական բանակը՝ ավանդ ներդնելով Իտալիայի միավորման մեջ:
1867-ծնվել է ֆին քաղաքական գործիչ, մարշալ և 1944-1946 թվականներին Ֆինլանդիայի նախագահ Կարլ Գուստավ Մաններգեյմը:
1878– Թուրքիան Մեծ Բրիտանիային է հանձնել Կիպրոսի կառավարումը։
1896-փորձարկվել է Ֆորդի ստեղծած առաջին ավտոմեքենան:
1917-Կոլումբիայի համալսարանում առաջին անգամ հանձնվել է Պուլիտցերովյան մրցանակ:
1918-գերմանացիները Լիտվան հռչակել են թագավորություն, թագավոր նշանակելով Վյուրտեմբերգին:
1925-հիմնադրվել է Կրայսլեր կոնցեռնը:
1934 – վախճանվել է ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրին։
1950-Հարավային Աֆրիկայում մի շարք օրենքների ընդունումով հաստատվել է ապպարտեիդի ռեժիմ:
1959-Կուբայում պետականացվել են ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները:
1975– ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին։
1976-ծնվել է ռուս իրավաբան, քաղաքական և հասարակական գործիչ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
1977-ներկայացվել է ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագիծը:
1989– Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը:
-տեղի է ունեցել խոշորագույն երկաթուղային վթար Ռուսաստանի Աշի և Ուլու-Տելյակ կայարանների միջև ընկած հատվածում՝ բախվել են երկու մարդատար գնացքներ, որի արդյունքում զոհվել են 575 և վնասվածքներ ստացել 623 մարդ:
2002– հայտնաբերվել է Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, որը Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկն է։
2019- Մեքսիկայի մայրաքաղաքում «չեզոք» դպրոցական համազգեստ են մտցրել ուսումնական հաստատություններում, ինչը թույլ է տվել տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ։
Կ. Խաչիկյան